Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել

Վերին Լարսի անցակետի մոտ սահմանը հատելուն սպասող տրանսպորտային միջոցների մեկ երրորդը հայկական բեռնատարներն են։ Այս մասին են վկայում Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալները։

Վերջին տվյալներով` հերթում գրանցված է 1,832 բեռնատար, որոնցից 580–ը հայկական են։

Ըստ էլեկտրոնային տվյալների` հիմա «կանաչ գոտով» (անմիջապես սահմանով) անցումը փակ է, սակայն ո՛չ վրացական, ո՛չ ռուսական կողմն այդ կապակցությամբ պաշտոնական հաղորդագրություն չեն հրապարակել։

Վիճակագրության համաձայն՝ Վերին Լարսով օրական շուրջ 150 հայկական բեռնատար է անցնում։

 

 

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am