Տղամարդկանց 40%-ը վախենում է սեռական անկարողությունից. հետազոտություն

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը բացատրել է՝ ինչով են պայմանավորված սեքսուալ վախերը

«Սեռական վախերը կարող են լինել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ: Սեռական վախերի ծագման մեջ մեծ դեր ունեն սեռակրթության բացակայությունը կամ աղավաղումները:

Այս վախերը դեռահասի ներաշխարհում որոշակի հետք են թողնում՝ առաջացնելով կաշկանդվածություն և դրանցից բխող այլ հետևանքներ: Սեքսոլոգիական հետազոտությունների պարզել են, թե որոնք են տղամարդու սեքսուալ վախերը:

Այդ նպատակով մասնագետները հարցում են անցկացրել 25-45 տարեկան ավելի քան 1000 տղամարդու շրջանում ու պարզել , որ հարցվածներից ոմանք վախենում են զուգընկերուհու անցանկալի հղիությունից, որոշները խոստովանել են, որ վախենում են կույսի հետ սեքսից, նման վախի գլխավոր պատճառներից է մեծ պատասխանատվությունը:

34%-ը վախենում է, թե զուգընկերուհին կարող է իրեն համեմատել իր նախկին տղամարդկանց հետ, իսկ գրեթե կեսին անհանգստացնում է այն միտքը, որ կարող է զուգընկերուհուն ցավ պատճառել: Անկողնում սեփական անկարողությունից վախենում է 40%-ը:

Կանաց ավելի հաճախ հանդիպող խնդիրներից է կոիտոֆոբիան, որը սեռական հարաբերությունից իռացիոնալ վախ է և մաս է կազմում սեռական ֆոբիաների լայն բազմազանության:

Այս խանգարմամբ անհատները կարող են նախաձեռնել ռոմանտիկ հարաբերություններ, համբուրել կամ գրկել տղամարդկանց, բայց մեծ վախ ունեն սեռական հարաբերություններից: Ներդաշնակ և երջանիկ հարաբերություների համար անհրաժեշտ է իրականացնել սեքսուալ վախերի կանխարգելում և բուժում»,-նշել է սեքսապաթոլոգը

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am