Ազգային ժողովը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ ընտրեց Մեսրոպ Մեսրոպյանին:
Քվերկության արդյունքում պատգամավորների ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 65 կողմ, 1 դեմ:
Հիշեցնենք, որ Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունն առաջադրել էր Կառավարությունը:
ԱԺ-ում նրա թեկնածության քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորները շեշտադրեցին ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի ազգակիցը լինելու փաստը։