Ինչպես հայտնել էինք ընթանում է «Մարտի 1»-ի վերաբացված քրեական գործի դատական նիստը: Նիստին ներկայացել է միայն Արմեն Գևորգյանը: Սեյրան Օհանյանը և Ռոբերտ Քոչարյանը չեն ներկայացել հակակոռուպցիոն դատարան։
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Քոչարյանը հայտնել էր, որ պարզաբանում չի ստացել, թե ինչ հոդվածով է մեղադրվում։
Փաստաբանների պնդմամբ Սեյրան Օհանյանը և Ռուբերտ Քոչարյանը չունեն մեղադրյալի կարգավիճակ: