Ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին պատմող «Պարոն Ազնավուր» կինոնկարը կցուցադրվի ՌԴ Չելյաբինսկ քաղաքի Ա․ Ս․ Պուշկինի անվան կինոթատրոնում։ Հիշեցնենք, որ կինոնկարում Շառլ Ազնավուրին մարմնավորել է «Մավրիտանցու», «Նապոլեոնի» ու «Մարգարեի» աստղ Թահար Ռահիմը։
Կինոնկարում այնպիսի լեգենդների կերպարներ են ներկայացված, ինչպիսիք են՝ Էդիտ Պիաֆը, Ֆրենկ Սինատրան, Ժիլբեր Բեկոն եւ Պյեր Ռոշը։ Ֆիլմի սյուժեի հիմքում մեր արտիստի կյանքի պատմությունն է՝ առաջին քայլերից մինչեւ համաշխարհային հռչակ։ Այն կինոնկար է այն մասին, թե ինչպես մի մարդը, կարողանում է հաղթահարել բազմաթիվ դժվարություններ ու նշանակալի հետք թողնել երաժշտական աշխարհում իր անկրկնելի տաղանդով։ Ֆիլմը ցուցադրվելու է ֆրանսերենով՝ ռուսերեն սուբտիտրերով։