Այսօր սպшնված դերասանուհի Շուշաննա Թովմասյանի եղբայրը, ով գտնվում էր հոգեբուժարանի հատուկ բաժանմունքում, հացադուլ էր հայտարարել

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում:

«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում՝ ժողովրդին ավելի շատ հայտնի «Սովետաշենի հոգեբուժարանում» սպանել են դերասանուհի Շուշաննա Թովմասյանի եղբորը՝ Արման Թովմասյանին:

 

Ըստ տարիներ առաջ ունեցած հայտարարության սպանվածը հոգեբուժարանի հատուկ բաժանմունքում, հացադուլ է հայտարարել

Լարված իրավիճակ է ստեղծվել ՀՀ առողջապահության նախարարության «Նուբարաշեն հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում՝ Նուբարաշենի հոգեբուժարանի 7-րդ բաժանմունքում:

Բաժանմունքում գտնվող 50-ից ավելի հիվանդներ, ի նշան բողոքի, հայտարարել են հացադուլ և պահանջում են, որպեսզի հիվանդանոցի ղեկավարությունը շտապ միջոցներ ձեռնարկի և այդ բաժանմունքում, որը համարվում է հատուկ ռեժիմով բաժանմունք, թուլատրեն հիվանդներին իրենց հարազատների կողմից ընդունեն հանձնուքներ:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am