Այս բարի մարդն արդեն 5 տարի մեզ հետ չէ. Մարկ Սաղաթելյանի վերջին հուզիչ գրառումը

Երեկ լրացավ հայ դերասան, շոումեն և հաղորդավար Մարկ Սաղաթելյանի մահվան հինգերորդ տարելիցը։ Անսահման բարի և դրական Մարկը մահացավ 2013 թվականին` գլխուղեղի արյունազեղման պատճառով, երբ ընդամենը 41 տարեկան էր։

Հիշեցնենք Մարկի Ֆեյսբուքյան վերջին, անչափ հուզիչ գրառումը, որը ճմլել էր նրա հարազատների, ընկերների, երկրպագուների սրտերը․

«Ծանր սրտով, բայց պարզ մտքով ես թողնում եմ Երևանը։ Ծանրություն կա սրտումս, որովհետև փողոցը, որտեղ ես ապրում եմ, այդպես էլ չասֆալտապատեցին, որովհետև իմ ընկերները չսկսեցին ավելի լավ ապրել, որովհետ մարդկանց աչքերում ես հույս չէի տեսնում, որովհետ իմ քաղաքը այնքան էլ իմը չէ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am