Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական խաղում Պարագվայի հավաքականը ընդունել է Արգենտինային։ Հանդիպումը կայացել է Ասունսիոնում՝ «Դեֆենսորես դել Չակո» մարզադաշտում և ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Պարագվայի հավաքականի կազմում գոլի հեղինակ են դարձել Առնալդո Անտոնիո Սանաբրիան և Օմար Ալդերետեն: Արգենտինայի հավաքականի միակ գոլը խփել է Լաուտարո Մարտինեսը։
Արգենտինայի հավաքականը 22 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Պարագվայն իր հերթին 16 միավորով հինգերորդ տեղում է։
Հաջորդ խաղում Արգենտինայի հավաքականը կխաղա Պերուի, իսկ Պարագվայը՝ Բոլիվիայի հետ։