20-ամյա կինը գողություն է կատարել այն բնակարանից, որտեղ ապրում է․ ոստիկանություն

Նոյեմբերիի 11-ին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում է ստացել Քրեական ոստիկանության Արմավիրի վարչությունում: Նոր Կեսարիա գյուղի բնակիչը հայտնել էր, որ տան դուռը բաց է, տնից գողացել են գումար ու ոսկյա զարդեր: Մեկնած օպերատիվ խումբը ճշտել է, որ տան երկու ննջասենյակներից գողացել են ոսկյա զարդեր և 600 հազար դրամ, հայտնում են ոստիկանությունից։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն տան բնակիչ 20-ամյա կինը: Նոյեմբերի 14-ին նա ներկայացվել է քննչական վարչություն, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք: Գողոնը հայտնաբերվել է:

Հանգամանքները պարզվում են:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am