Մոսկվայում՝ Նագատինսկայա մետրոյի կայարանում, հերթապահ հրահանգիչն օգնել է ծննդաբերել հղի կնոջը։ Այս մասին հայտնում են Մոսկվայի քաղաքային տրանսպորտի վարչության մամուլի ծառայությունից։
«Շատ լավ և անսպասելի նորություններ ունենք. Այսօր երեկոյան մետրոյի «Նագատինսկայա» կայարանում աղջիկ է ծնվել»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Հղի կնոջը օգնել է կայարանի հերթապահ Սերգեյ Բարանովը, ինչի շնորհիվ նա բարեհաջող լույս աշխարհ բերել երեխային՝ մինչ շտապօգնության ժամանելը։ Հաղորդվում է, որ մետրոպոլիտենի աշխատակիցը գործել է համապատասխան ցուցումներով՝ շտապօգնություն է կանչել, մինչև բժիշկների ժամանելը հղի կնոջն առանձին տեղ է պարկացրել։
Տրանսպորտի վարչությունից հայտնեցին, որ մոր ու երեխայի հետ ամեն ինչ կարգին է, նրանք այժմ հիվանդանոցում են՝ բժիշկների հսկողության տակ։ Նշվում է նաև, որ հունվարի 19-ին կլրանա ուղիղ մեկ տարին, ինչ Սերգեյ Բարանովն այս տեղամասում աշխատում է որպես հերթապահ։