Արման Ծառուկյանի հորդորը ռուս երկրպագուներին

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը МАТЧ ТВ-ին տված հարցազրույցում խոսել է ռուսաստանցի Իսլամ Մախաչևի հետ առաջիկա մենամարտին մասին.

«Ռուս երկրպագուներին խորհուրդ կտամ պարզապես վայելել մենամարտը, քանի որ մրցելու են մոլորակի երկու լավագույն թեթև քաշայինները: Չեմպիոնական գոտին ամեն դեպքում  կգա Ռուսաստան՝ կա՛մ Կրասնոդար, կա՛մ Մախաչկալա: Պարզապես դիտեք և վայելեք այն:

Այո, ես ցանկանում եմ ժամանակից շուտ հաղթել Իսլամին, քանի որ ես այլևս չեմ վստահում մրցավարներին: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես են նրանք դատում մարտը:

Մախաչևվին հաղթելուց հետո կցանկանայի կրկին մենամարտել Չարլզ Օլիվեյրային ու ժամանակից շուտ հաղթել, քանի որ նա շատ է խոսում մեր առաջին մենամարտի մասին՝ հավատալով, որ հաղթելու է։ Պետք է փակել այս հարցը»,- ասել է Ծառուկյանը:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am