«Կինոմոսկվա»-ում կայացավ Սամի Նասերիի և Արթուր Դարբինյանի մասնակցությամբ «Սուրբը 2» ֆիլմի վերջին սերիայի փակ դիտումը

Միացրեք մեզ Youtube-ում

Կինոմոսկվա»-ում հավաքվել էին «Սուրբը 2» ֆիլմի ֆանատները՝ դերասանների և ստեղծագործական անձնակազմի հետ միասին ժամանակից շուտ դիտելու սերիալի վերջին երկու սերիաները:

Ֆիլմի գլխավոր հերոսին մարմնավորում է ԱՄՆ-ում բնակվող Արթուր Դարբինյանն, ով նկարանվել է հոլիվուդյան մի շարք անվանի ֆիլմերում, ինչպիսիք են՝ Stranger Things, X-Men, First Class ֆիլմերում և Marvel-ի տարբեր նախագծերը։

«Սուրբը 2»-ում նկարահանվել է նաև «Տաքսի» ֆիլմի հանրահայտ ֆրանսիացի դերասան Սամի Նասերին, ում մասնակցությունը մեծ աղմուկ ու հետաքրքրվածություն է առաջացրել նախագծի շուրջ:

Ֆիլմի ռեժիսորը Արամ Շահբազյանն է, ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորում են Արթուր Դարբինյանը, Վիլեն Սարգսյանը, Արման Խաչատրյանը, Արտաշես Մխիթարյանը,  A’Chilla-ն՝ Նարեկ Հովսեփյանը և այլք: 

«Առաջարկը շատ գրավիչ էր, որից հնարավոր չէր հրաժարվել, և՛ սցենարը, և՛ ֆիլմի բովանդակությունը շատ հետաքրքիր է»,-  Tert.a, Life-ի հետ զրույցում ասաց դերասան Արթուր Դարբինյանն, ով մարմանավորում է ֆիլմի գլխավոր հերոսին:

Ֆիլմի հերոսը հանգմանքների բերումով դառնում է հանցագործ: Դարբինյանի խոսքով՝ խնդիրն արդիական է, և ֆիլմը կարևոր բաներից է խոսում:

«Ֆիլմը դիտողը կհասկանա, թե ինչ բարդ նկարահանումներ են եղել: Ֆիլմում և՛ կրակի, և՛ ջրի միջով ենք անցել, բոլոր տեսակի դժվարությունները, որ հնարավոր էր ֆիլմում հաղթահարել ենք: Հենց այդ դժվարություններն են, որ պայքարը դարձնում են հետաքրքիր և ուզում ես հասնել նպատակիդ: Դա է միավորել մեզ բոլորիս և ֆիլմը շատ ծանր աշխատանքի շնորհիվ է ստեղծվել:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնց ֆիլմը դիտելուց չեք տեսնում, բայց նրանց շնորհիվ է, որ այս ամենը կատարվել է»,- նշեց դերասանը:

Հոգևորականի դերից փոխվել ու հայտնվել կրիմինալի մեջ, ըստ նրա՝ հեշտ էր: «Դա մեր մասնագիտությունն է: Գողական բառեր չեմ սովորել այս ընթացքում, բայց հասցրել եմ աղոթքներ ու շարականներ սովորել»: Արթուր Դարբինյանը խոստովանում է, որ այս ֆիլմը շատ հետաքրքիր ու բացառիկ փորձառություն է եղել իր մասնագիտական կյանքում:

Դերասան Վիլեն Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում անկեղծանում է՝ բարդ էր այն առումով, որ իմ կերպարը հաշմանդամ էր, չէր շարժվում:

«Քրեկան ժանրը ինձ համար նորություն էր: Երբ առաջարկը ստացա, առաջին խոսքերս այն էր, որ ես չեմ ուզում: Ինձ միշտ ասոցացնում են դրական հերոսների հետ, բայց գնացի այդ փորձությանն ու չեմ փոշմանել: Ժանրը սպեցիֆիկ է ու չեն բացառվում քննադատությունները, կարծում եմ, պետք է ադեկվադ նայել այդ ամենին»,- նշեց դերասանը:

Դերասան Արման Խաչատրյանն էլ նշեց, որ ֆիլմի մասին արձագանքները միայն դրական են:

«Ես չեմ լսել վատ կարծիքներ կամ քննադատություններ: Կերպարս շատ հետաքրքիր է ու տարբերվող մյուս բոլոր կերպարներից: Նկարահանման ընթացքը երկարատև էր, մի քիչ հոգնեցնող, բայց պրոֆեսիոնալ: Ֆիմում բոլորը դերասաններ են և պրոֆեսիոնալ: Ինձ համար դա կարևոր պայման է, որ խաղընկերներս լինեն դերասաններ»,- նշեց Արման Խաչատրյանը:

Ռեփեր A’Chilla-ն հրավիրված էր ֆիլմի երաժշտությունը գրելու համար, հետո այնպես ստացվեց, որ ռեժիսոր Արամ Շահբազյանն առաջարկեց մարմնավորել հերոսներից մեկի կերպարը.

«Համաձայնեցի, չնայած կերպարն իմ կյանքի հետ ընդհանրապես կապ չունի, կյանքում ես կտրուկ տարբերվում եմ իմ հերոսից: Ինձ հետաքրքիր էր, թե որքանով կկարողանամ հավատացնել մարդկանց: Շուրջս հիանալի դերասանական կազմ էր՝ ռեժիսորը, օպերատորը, բոլորը: Ես շատ եմ սիրում կինո և երաժշտություն, և այդ երկուսը համատեղելն ինձ համար հաճույք էր»,- պատմեց  A’Chilla-ն:

«Սուրբը 2» սերիալը չի ցուցադրվում որևէ հեռուստաալիքով և հասանելի է միայն Կինոդարանի բաժանորդների համար:

 

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am