Դերասանուհի Ռուզաննա Մանուչարյանը առավել մեծ հայտնություն ձեռք բերեց «Մոխրոտի երազներ» հեռուստասերիալում նկարահանվելով։ Դերը բացասական է, ուստի Ռուզաննան հաճախ նաև բացասական կարծիքներ է լսում հենց իր հասցեին ու դրանց անդրադառնում նաև ինստագրամյան էջում։
Դերասանուհին ակտիվորեն վարում է իր սոցիալական էջերը։ Հենց ինստագրամում էլ նա հայտնել էր. որ արդեն մի քանի օր է ինչ վատառողջ է, և երեկ գնացել է հիվանդանոց։
Ռուզաննան նշել է, որ չնայած շատերը սպասում են, որ իր հետ վատ բան պետք է լինի,ինքը լավ է։
Շարունակելով խոսքը Ռուզաննան պատմել է իրեն հանդիպած վատ ընկերների մասին։