Թութքը` հեմորոյը, շատ տարածված հիվանդություն է, որի առաջացման պատճառները տարբեր են` կապված փորկապության, հղիության, ծննդաբերության, ուղիղ աղու բորբոքման, լուծի, աղիներում գազերի կուտակման հետ, ինչպես նաեւ, երբ ուղիղ աղին լրիվ չի դատարկվում։ Հիվանդության ծագմանը նպաստում է դարպասային երակային համակարգում ճնշման բարձրացումը, կազմվածքային նախատրամադրվածությունը։ Պետք է տարբերել թութքը ուղիղ աղիի լորձաթաղանթի արտանկումից, ուռուցքներից, պոլիպներից։ Թութքը հետանցքի օղակի ենթալորձա թաղանթային շերտի եւ հետանցքի շրջանի ենթամաշկային հեմորոիդալ երակային հյուսակների հանգուցային լայնացումն է։ Ժողովրդական բժշկությունն առաջարկում է բուժման տարբերակներ, որոնցից մի քանիսը այսպիսին են: Դեղաբույսերով բուժումը կատարվում է արտաքին (լոգանքներ, թրջոցներ) եւ ներքին ընդունման ձեւով։ Լոգանքների եւ թրջոցների համար օգտագործվում է հետեւյալ հավաքը. 30 գրամ շագանակենի ձիու (սերմեր), 30 գրամ երիցուկի ծաղիկներ, 20 գրամ եղեսպակի տերեւներ, 50 գրամ կաղնու կեղեւ: Պատրաստել ջրաթուրմ համապատասխան եղանակով` հումքը տեղավորել հախճապակյա կամ էմալապատ կաթսայի մեջ, ավելացնել սենյակային ջերմաստիճան ունեցող ջուր, փակել կափարիչով եւ պահել ջրային բաղնիքում: Եփել 15 րոպե, սառեցնել սենյակային ջերմության պայմաններում` 45 րոպե:
Լոգանքների եւ թրջոցների համար օգտագործվում է հետեւյալ հավաքը. 30 գրամ շագանակենի ձիու (սերմեր), 30 գրամ երիցուկի ծաղիկներ, 20 գրամ եղեսպակի տերեւներ, 50 գրամ կաղնու կեղեւ: Պատրաստել ջրաթուրմ համապատասխան եղանակով` հումքը տեղավորել հախճապակյա կամ էմալապատ կաթսայի մեջ, ավելացնել սենյակային ջերմաստիճան ունեցող ջուր, փակել կափարիչով եւ պահել ջրային բաղնիքում: Եփել 15 րոպե, սառեցնել սենյակային ջերմության պայմաններում` 45 րոպե:
Առաջարկվում է նաեւ հավաքել վայրի սնձի հասուն պտուղները, լվանալ, քամել հյութը եւ ընդունել օրը 3 անգամ՝ քառորդ բաժակ։ Տհաճ համից խուսափելու համար հյութը կարելի է թեթեւակի քաղցրացնել եւ անմիջապես եռացրած ջուր խմել։ Կամ՝ օճառով ու գոլ ջրով լվանալ հիվանդ մասը եւ այնուհետեւ կաղամախու (օսիննիկ) ծառի տերեւները 2 ժամ տեւողությամբ կպցնել թութքի ելուստին։ Եթե ցավը սաստիկ է, կարելի է տերեւները պոկել նշված ժամկետից շուտ եւ սառը ջրով լվանալ թութքի ելուստը։ Մի քանի օր հետո բուժման այս եղանակը կրկնել։ Թութքի բուժման համար գոյություն ունի բուժման մեկ այլ եղանակ։ Մառլյան թրջել սառը ջրով, թեթեւակի քամել եւ օրը 3-4 անգամ, 1-2 րոպե տեւողությամբ դնել թութքի ելուստի վրա։ Մի քանի օր անց, փոխել բուժման կարգը՝ սառը թրջոցի փոխարեն մառլյայի մեջ փաթաթել մի կտոր սառույց եւ դնել թութքի ելուստի վրա։ Այս բուժգործողությունը պետք է տեւի ընդամենը կես րոպե։ Թութքի հիվանդության բուժման համար արդյունավետ դեղամիջոց է հանդիսանում նաեւ ջրապղպեղի թեյը։ Ջրապղպեղը ջրում թունդ եփել եւ խմել ինչպես թեյ, օրը մի քանի անգամ։