Հայ ծանրորդները սկսել են պատրաստվել աշխարհի առաջնությանը

Ծանրամարտի Հայաստանի հավաքականները պատրաստվում են Բահրեյնում կայանալիք աշխարհի առաջնությանը։

Տղամարդկանց հավաքականը Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ հավաք է սկսել Օլիմպավանում, իսկ կանանց թիմն Արտաշես Ներսիսյանի ղեկավարությամբ կմարզվի Գյումրիում, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) թարմացրել է ԱԱ-ի հայտացուցակը, որում ընդգրկված են Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Արա Աղանյանը (102 կգ), Գարիկ Կարապետյանը, Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Վարազդատ Լալայանը, Սիմոն Մարտիրոսյանը (երկուսն էլ՝ +109 կգ):

Կանանց պայքարում ԱԱ-ին հայտավորվել են Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Տաթև Հակոբյանը և Լիանա Գյուրջյանը (87 կգ)։

Աշխարհի առաջնությունը կկայանա դեկտեմբերի 6-15-ին Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am