Սանկտ Պետերբուրգի Նևսկի շրջանում պարզվում են մանկահասակ երեխայի հոսպիտալացման հանգամանքները, այս մասին հայտնում է 78.ru-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Շելգունովի փողոցի բարձրահարկ շենքում, թունավորման նախանշաններով հիվանդանոց է տեղափոխվել երկու տարեկան տղա. Ծնողների խոսքով՝ որդին կարող էր պատահաբար կուլ տալ ուտիճների դեմ միջոցը՝ իրենց հսկողությունից դուրս լինելու պատճառով։
Երեխան հոսպիտալացվել է, նրա վիճակը միջին ծանրության է։ Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն։