Կինս ստանում է այնքան, ինչքան ստացել է, իսկ դրա առաջին տարին, եղել է երեխայի խնամքի արձակուրդում, դա պետք է հաշվի առնել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Տիգրան Պարսիլյանը՝ անդրադառնալով կնոջ՝ Նվարդ Սարգսյանի աշխատավարձին:
«2022 թվականին եղել է երեխայի խնամքի արձակուրդում, 2023 թվականին մտել է աշխատանքի: Այսինքն, չի ստացել աշխատավարձ, հետո ստացել է աշխատավարձ»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ կինը բացի ուսուցչից իրականացրել է տարբեր վերապատրաստման ծրագրեր:
«Իմ կինը չափահաս կին է և հաշվետու է հասարակության առաջ, ես չէ, որ պետք է գնամ իմ կնոջից հաշվետվություն պահանջեմ իր աշխատավարձի վերաբերյալ: Այս հարցը կարելի էր ճշտել գործատուից, թե այդ աշխատավարձը որտեղից է գոյացել»,- ասաց նա:
Նա պարզաբանեց, որ ոչ թե դրանից առաջ ցածր աշխատավարձ է ստացել, այլ երեխայի խնամքի արձակուրդում է եղել: «Իրենց աշխատավարձը չի գեներացվում միայն պետական ֆինանսավորմամբ, որովհետև այն ՊՈԱԿ է, և այնտեղ կա այլընտրանքային կրթություն կամ վերապատրաստման ծրագրեր:
Իմ կինը աշխատել է ոչ միայն ուսուցչի մի քանի ժամը, այլ ինքը աշխատել է այնքան, որքան շատ-շատ ուսուցիչներ չեն աշխատել»,- շեշտեց նա:
Հիշեցնենք, որ այսօր մամուլում հրապարակվել էր, որ ՔՊ-ական պատգամավորի կնոջ աշխատավարձը մեկ տարում աճել է 400 տոկոսով