Միսն ու մսամթերքները սպիտակուցի եւ այլ սննդարար նյութերի աղբյուր են եւ կարեւոր տեղ են զբաղեցնում մարդու աննդակարգում։ Սակայն դրա չափազանց շատ օգտագործումը կարող է առողջական մի շարք խնդիրներ առաջացնել։ Մասնագետները նշում են, որ մսի օպտիմալ քանակը, որը մարդը կարող է օգտագործել իր սննդակարգում, շաբաթական 500-600 գրամն է։ Սննդաբանները հատկապես նշում են, որ խորհուրդ չի տրվում շատ օգտագործել վերամշակված միս։ Այն կարող է առաջացնել հաստ աղիքի օնկոլոգիական հիվանդություն։
Քաղցկեղածին նյութերն, ընդ որում, առաջանում են մսի տապակման կամ ծխահարման ժամանակ։ Բացի այդ, մսի մեջ պարունակվող հագեցած ճարպերի մեծ քանակությունը բացասաբար է անդրադառնում մարդու սիրտ-անոթային համակարգի վրա։ Մասնավորապես հագեցած ճարպերի մեծ քանակությամբ օգտագործումը ավելացնում է արյան մեջ խոլեստերինի պարունակությունը, կարող է առաջացնել աթերսկլերոզի առաջացման։ Գիտնականները կարեւորում են նաեւ սննդակարգում օգտագործվող մսի որակը։ Հատկապես վտանգավոր են համարվում վերամշակված մսամթերքները, ինչպիսիք են երշիկը, նրբերշիկը, որոնք նաեւ պարունակում են կոնսերվանտներ։
Սննդաբանները խորհուրդ են տալիս ընտրել ոչ յուղոտ միս, նաեւ՝ սննդակարգում մսի հետ պարտադիր ներառել բուսական ծագման սպիտակուցներ՝ լոբազգիներ, ընկուզեղեն եւ սերմեր։ Դա օգնում է բարելավել առողջությունն ու նվազեցնել ռիսկերը, ամփոփում են գիտնականները