Ուկրաինայում հակամարտությունը շատ շուտով կավարտվի. Կոբախիձե

Միացրեք մեզ Youtube-ում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը շատ շուտով կավարտվի։

«Մեզ անհրաժեշտ է հարաբերությունների որակական վերակառուցում և՛ Եվրամիության, և՛ ԱՄՆ-ի հետ, շատ շուտով կավարտվի պատերազմն Ուկրաինայում, և կստեղծվեն բոլոր պայմանները Վրաստանի հարաբերությունները թե՛ ԵՄ-ի, թե՛ ԱՄՆ-ի հետ վերականգնելու համար»,- ասել է Կոբախիձեն, ով ժամանել է Բաքու ՝ մասնակցելու այստեղ մեկնարկած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի (COP29) 29-րդ նստաշրջանին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-22-ը Բաքվում տեղի է ունենում COP29-ը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am