Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու կամ ժամանակին ծառայության վայր չներկայանալու համար պատասխանատվություն է նախատեսված Քրեական օրենսգրքի 525-րդ հոդվածով։
Նշված հոդվածի համաձայն՝
- պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 1 ամիս ժամկետով (նախկինում՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով), կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը 1 տարի ժամկետով (նախկինում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով), կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով (նախկինում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով):
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է սպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինծառայողի կողմից՝
- պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ 1-2 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը կատարելը, եթե ինքնակամ բացակայությունը տևել է 240 ժամից ավելի՝
- պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` 1-3 տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ 1-3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ`2-5 տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը կատարելը՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ
2) զենքով՝
պատժվում է ազատազրկմամբ` 3-6 տարի ժամկետով:
5. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով:
6. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված արարքն առաջին անգամ կատարած զինծառայողն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե դա կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով: