Մեղրի-Շվանիձոր ճանապարհին պարեկներն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Սյունիքի մարզի պարեկները նոյեմբերի 10-ին ժամը 14-ի սահմաններում Մեղրի-Շվանիձոր ճանապարհին ծառայություն կատարելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶ 53» մակնիշի մի մեքենա:

Այս մասին հաղորդում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:

Պարզվել է, որ մեքենան բարձված է մոտ 8 խմ փայտով: Մեղրիի բնակիչ 56–ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am