Կուբայում 2 ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. գրանցվել է ավելի քան 300 հետցնցում

Կուբայի ափերի մոտ 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բարտոլոմե Մասո քաղաքից 41 կմ հարավ, օջախը գտնվել է 17 կմ խորության վրա։
Դրանից ժամեր առաջ Բարտոլոմե Մասո քաղաքից 34 կմ հարավ-արևելք գրանցվել էր 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Վնասվել են շինություններ և ենթակառուցվածքային օբյեկտներ:

Ինչպես գրում է cubaheadlines.com-ը, գրանցվել է ավելի քան 300 հետցնցում, որից 15-ը բակիչները զգացել են:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am