Իլոն Մասկը դարձել է Թրամփի վարչակազմի գլխավոր դեմքերից մեկը

Միլիարդատեր Իլոն Մասկը դարձել է Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմի ձևավորման առանցքային դեմքերից մեկը, հայտնում է ABC հեռուստաալիքը։

Լրատվականի տվյալներով՝ վերջին ընտրություններից սկսած Մասկը գրեթե ամեն օր եղել է Մար-ա-Լագոյում (Ֆլորիդա) քաղաքական գործչի կալվածքում՝ անմիջական ազդեցություն ունենալով կադրային որոշումների և Թրամփի երկրորդ ժամկետի ռազմավարության վրա։ Նա արդեն մասնակցել է օտարերկրյա առաջնորդների հետ Թրամփի երկու զանգերին, հայտնել են աղբյուրները։

Մասնավորապես, ABC-ի փոխանցմամբ՝ Վլադիմիր Զելենսկու հետ զրույցի ժամանակ Թրամփը նույնիսկ հեռախոսը հանձնել է Մասկին, որպեսզի նա անձամբ քննարկի իրավիճակը Ուկրաինայի առաջնորդի հետ։ Մասկը մասնակցել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը։

Բացի այդ, Մասկն ակտիվորեն մասնակցում է ամերիկյան ներքին քաղաքականության քննարկումներին։

Մասկի դերը նկատելի էր նաև նախընտրական արշավում։ Միլիարդատերը ֆինանսավորել է բազմամիլիարդ դոլար արժողությամբ ընտրողների իրազեկման օպերացիան, ստեղծել է ուժեղ գովազդ սոցիալական ցանցերում Թրամփի համար և 1 միլիոն դոլարի վիճակախաղ է սկսել նահանգների բնակիչների համար:

Աղբյուրներն ընդգծում են, որ Մասկը դառնում է Թրամփի երկրորդ ժամկետի օրակարգը ձևավորող գլխավոր դեմքերից մեկը։ Նրա ներգրավվածությունն ընդգրկում է ինչպես ներքին, այնպես էլ միջազգային խնդիրներ՝ հատկապես նշանակալի դարձնելով նրա ազդեցությունը վարչակազմում:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am