Հզոր բռնկում՝ Արեգակի վրա․ ինչի կարող է հանգեցնել

Արեգակի վրա բռնկում է տեղի ունեցել, որն իր հզորությամբ մոտ է եղել ամենաբարձր բալին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից:

M9.5 հզորությամբ բռնկումը տեւել է 31 րոպե։

Արեգակնային բռնկումները բաժանվում են A, B, C, M և X դասերի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից: Նվազագույն դասը համարվում է բռնկումներ A, հաջորդ տառին անցնելիս հզորությունը տասն անգամ ավելանում է։ X դասի պայթյունները առավելագույն դասի բռնկումներ են:

Արեգակի վրա ուժեղ բռնկումները հանգեցնում են մագնիսական փոթորիկների։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 6-ին, Արեգակի վրա տեղի էր ունեցել X2.4 բարձր բալանի բռնկում։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am