«Հրազդան» մարզադաշտի հարակից շուկայում թարմ մորթшծ արջեր են վաճառել

Միացրեք մեզ Youtube-ում

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Հրազդան» մարզադաշտի հարակից շուկայում թարմ մորթած արջեր են վաճառում:

Նշված հասցե մեկնած Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հայտնաբերել են արջի երկու գլուխ, որից մեկը՝ ամբողջական մորթիով:

Ապօրինի որսագողության կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել վաճառողը՝ Չարենցավան քաղաքի բնակիչ 47–ամյա տղամարդը: Նա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am