Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանին Բաքվում մեկնարկած COP29-ին մասնակցելու հրավեր ուղարկվել է։
«Մասնակցել-չմասնակցելը Հայաստանի որոշելիքն է»,- Ֆինլանդիայի նախագահի հետ հանդիպմանն ասել է նա։
Հաջորդ տարի Ֆինլանդիան կստանձնի ԵԱՀԿ գործող նախագահի գործառույթները, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբն ընդգծել է, որ կնշվի Հելսինկյան եզրափակիչ ակտի 50-ամյակը։Նշելով, որ իր երկիրն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին, Ֆինլանդիայի նախագահը հետաքրքրվել է, թե ինչ ընթացք ունի այս օրակարգը։
Ալիևն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն պատմություն է, Ադրբեջանն աջակցում է խաղաղության օրակարգին։