EXCLUSIVE. Հոսանքի տատանում է եղել.Արտաշ Ասատրյանը պատմում է uարսափելի դեպքից ու կադրեր ներկայացնում

Նոյեմբերի 10-ին, ժամը 22:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզում գտնվող ռեստորաններից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել։  Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։44-ին»:

Դեպքից քիչ անց հայտնի դարձավ, որ ռեստորանային համալիրը պատկանում է երգիչ Արտաշ Ասատրյանին։ «Մուսալեռ»-ի այրվող կադրերը անմիջապես լայն տարածում էին ստացել համացանցում։

Դեպքի մանրամասները ճշտելու համար՝ StarNews-ը կապ հաստատեց Արտաշ Ասատրյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը.

 

Video Player

 

«Այո, տեղի է ունեցել հրդեհ, տուժածներ չկան, Փառք Աստծո։ Պատճառները դեռ պարզ չեն, բայց հոսանքներից է եղել երևի, չգիտեմ։ Շատ մանրամասների ծանոթ չեմ։ Ես հանգստի մեջ էի, վերադարձել եմ։ Մի քիչ ուշ կիմանանք ինչն է եղել պատճառը, բայց հոսանքն է եղել պատճառը», – ընդգծեց երգիչը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am