Դատարանը գթասրտությունից Ba Ba հետաձգել է սերիական մարդшսպանի մահшպատիժը, որը ողջ է մնացել մшհացու ներարկումից

ԱՄՆ Այդահո նահանգի դաշնային դատավորը հետաձգել է սերիական մարդասպան Թոմաս Քրիչի մահապատիժը դրա իրականացումից ընդամենը մեկ շաբաթ առաջ և մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ նա ողջ էր մնացել անհաջող մահապատժից հետո, հայտնում է CNN-ը։

74-ամյա Քրիչը ողջ էր մնացել փետրվարին մահացու ներարկումից հետո․ մահապատիժն իրականացնողները չէին կարողացել  մահացու դեղամիջոցով ներարկիչները տեղադրել նրա մարմնի բազմաթիվ մասերում, ասվում է դատարանի փաստաթղթերում:

Սերիական մարդասպանի փաստաբանները հայտարարել են, որ այս տարվա սկզբին անհաջող մահապատժի փորձից հետո ևս մեկ մահապատժի իրականացումը «դաժան և անսովոր պատիժ կլինի, և կխախտի կրկնակի վտանգի սկզբունքները»:Նրանք նաև պնդել են, որ Քրիչը «տրավմայի» է ենթարկվել ներերակային ներարկումը սկսելու ութ  փորձից հետո։

«Մահապատժի անհաջող փորձից հետո միստր Քրիչին ցանկացած եղանակով մահապատժի ենթարկելու փորձը կհամարվի խոշտանգում և դանդաղ մահ», — ասվում է հոկտեմբերի 17-ի միջնորդագրում:

Իշխանությունների կողմից սերիական մարդասպան ներկայացված Քրիչը, որը խոստովանել է ավելի քան 40 մարդու սպանության մեջ, 1982 թվականին մահապատժի է դատապարտվել Ջենսենի սպանության համար, ասվում է դատարանի փաստաթղթերում:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am