Ով է ճանաչում ?😉

Միացրեք մեզ Youtube-ում

Արմինե Հարությունյանը ծնվել է 1995 թվականին Երևան քաղաքում։ Սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի դիզայնի բաժնում, այնուհետև ուսումը շարունակել Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում և որպես գրաֆիկ-դիզայներ աշխատանքի անցել «ԲեթԿոնստրակտ» ընկերությունում

2019 թվականի գարնանը Բեռլինիփողոցներից մեկում Արմինեն լուսանկարվելու առաջարկ է ստացել, ինչից հետո Գուչի նորաձևության տան կողմից որպես մոդել հրավեր է ստացել և սեպտեմբերի 22-ին մասնակցել Միլանինորաձևության շաբաթվա համար նախատեսված «Գարուն-ամառ» հավաքածուի ցուցադրության քասթինգին։ Արմինեն ներառվել էր «սպիտակ հանդերձանքով» մոդելների առաջին խմբում, ցուցադրել այնպիսի զգեստներ, որոնք վաճառքի չեն հանվելու խանութներում և արժանացել հավանության։ Նա դարձավ առաջին հայ մոդելը ով երևացել է հանրահայտ ապրանքանիշի նորաձևության ցուցադրությանը։Նոյեմբերին, նա բացեց Թբիլիսիում կայացած 2019 թվականի Mercedes Benz նորաձևության շաբաթի ցուցադրություններից մեկը։

  • Մայրը՝ Իզաբելլա Ազիզյան, բժշկուհի
  • Պապը՝ Խաչատուր Ազիզյան, նկարիչ
  • Տատը Սվետլանա Սարգսյան, նկարչուհի
Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am