Ո՞ր երկրներն են շուտով անհետանալու աշխարհի քարտեզից
Գլոբալ տաքացումը կհանգեցնի մի քանի կղզի-պետությունների անհետացմանը սառույցների հալման և ծովի մակարդակի բարձրացման պատճառով, – գրում է Express պարբերականը։
Կլիմայի փոփոխության արդյունքում որոշ կղզիապետություններ, ինչպիսիք են Կիրիբատին, Տուվալուն ու Մարշալյան կղզիները, կարող են անհետանալ Երկրի երեսից, ասել է Կիրիբատիում գլոբալ բնապահպանական ՀԿ-ի՝ Climate Action Network-ի համակարգող Պելենիզա Ալոֆան:
Ալոֆայի խոսքով գլոբալ տաքացումը հանգեցնում է սառցադաշտերի հալվելուն և, հետևաբար, ծովի մակարդակի բարձրացմանը, ինչը իր հերթին, կարող է հանգեցնել կղզիների ջրասուզման, ինչպես նաև՝ տրոպիկական փոթորիկների ուժգնացման։
Գագաթնաժողովը հիշեցրել է, որ ծովի մակարդակի բարձրացումը և ուժեղացող արևադարձային փոթորիկները վտանգ են ներկայացնում տարածաշրջանի մարդկանց կյանքի և գյուղատնտեսության համար:
Աշխարհի ավելի քան 100 առաջնորդներ համաձայնել են վերջ տալ անտառահատումներին և մինչև 2030 թվականը նոր ծառեր տնկել։