Ծնողները սnվամшհ են արել իրենց երկու տարեկան դստերը

Միացրեք մեզ Youtube-ում

Մի քանի ամիս Ամուրի Կոմսոմոլսկից մի զույգ երեխային զրկել է սնունդից և ջրից։ Մահվանից քիչ առաջ աղջիկը հազիվ էր շարժվում, նույնիսկ լաց չէր լինում։

Նա մահացել է հոկտեմբերին, և նրա ծնողները փորձել են բժիշկներին համոզել, որ պատճառը անհայտ երկարատև հիվանդությունն է: Սակայն դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ աղջիկը մահացել է ծանր հյուծվածությունից։

Նրա ծնողներին բերման են ենթարկել. սկզբում ցուցմունքներում շփոթվել են, իսկ հետո խոստովանել, որ երեխային պարբերաբար թողել են առանց սննդի։ Զույգի խոսքով՝ իրենք չեն ցանկացել, որ իրենց դուստրը լույս աշխարհ գա եւ չեն ցանկացել նրան մեծացնել։

Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել անչափահասի սպանության դեպքի առթիվ, և նրանք ուղարկվել են քննչական մեկուսարան

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am