ԱՄՆ ընտրված նախագահի որդին` Դոնալդ Թրամփ կրտսերն ասել է, որ Վլադիմիր Զելենսկին շուտով կկորցնի իր ֆինանսավորումը։
Նա ինստագրամում հրապարակել է տեսանյութ հոր և Զելենսկու մասնակցությամբ: Տեսանյութում Ուկրաինայի նախագահի վրա դոլարներ են թափվում։
Տեսանյութի նկարագրության մեջ ասվում է. «38 օրից դուք կկորցնեք ձեր նպաստը»։
Ըստ ամենայնի, Թրամփ կրտսերը նկատի ունի դեկտեմբերի 17-ը։ Այդ օրն ամերիկացի ընտրողները պաշտոնապես կհաստատեն նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը։
Երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։