Երիտասարդ ամենացանկալի սերիալային դերասանուհիները. թոփ 5 (ֆոտո)

Այս անգամ ԹՈՓ 5-ում ընդգրկվել են Աննա Հարությունյանը, Էթերի Ոսկանյանը, Անահիտ Կիրակոսյանը, Դիանա Գրիգորյանն ու Արփինե Իսրայելյանը:

Աննա Հարությունյան

24-ամյա դերասանուհի Աննա Հարությունյանը դեռևս Թատերական ինստիտուտում սովորելու տարիներից ընդգրկված է եղել մի շարք ուսանողական ներկայացումներում: 2-րդ կուրսից նա խաղացել է «Գոյ» փորձարարական թատրոնի տասից ավելի ներկայացումներում:

 

Չնայած թատրոնում ունեցած բուռն գործունեությանը՝ Աննային լայն ճանաչում բերեց «Որբերը» սերիալում մարմնավորած Անիի կերպարը: Երիտասարդ դերասանուհին նկարահանվել է նաև «Աննա», «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալներում և «Չեզոք գոտի» գեղարվեստական ֆիլմում:

Էթերի Ոսկանյան

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Հեռուստառեժիսուրայի ֆակուլտետն ավարտած Էթերի Ոսկանյանն արդեն մի քանի տարի է, ինչ հեռուստաէկրաններին է:

Սերիալային դերասանուհու մարմնավորած առաջին դերը եղել է «Անուրջներ» սերիալում, որտեղ նա մարմնավորել է գլխավոր հերոսուհուն՝ Նարեին: Այնուհետև Էթերին նկարահանվել է «Մամա» հեռուստասերիալում՝ Մարիի կերպարում: 24-ամյա դերասանուհին երկու գեղարվեստական ֆիլմի առաջարկ ունի. հուսանք նրան առաջիկայում մեծ էկրաններին էլ կտեսնենք:

Անահիտ Կիրակոսյան

Չնայած երիտասարդ տարիքին՝ 23-ամյա դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն արդեն հասցրել է ընդգրկվել տասնյակ ներկայացումներում, կարճամետրաժ, փառատոնային ֆիլմերում ու հեռուստասերիալներում:

Անահիտը նկարահանվել է մի շարք հեռուստասերիալներում՝ «Հիպոկրատի երդվյալները», «Բանակում», «Քաղաքում», «Գերդաստան» և այլն, սակայն դերասանուհու համար առանցքային եղավ «Բանակում» սերիալում մարմնավորած Սուսիկի կերպարը: Անահիտն ընդգրկված է նաև տասնյակ թատերական ներկայացումներում՝ «Անուշ», «Պատվի համար», «Գեղեցկուհին և հրեշը» և այլն: Ի դեպ, ներկայացումներից շատերում նրան վստահված են գլխավոր դերեր:

Դիանա Գրիգորյան

«Քաղաքում» հեռուստասերիալից հայտնի Իռենչոն՝ նույն ինքը՝ Դիանա Գրիգորյանը, նույնպես ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: 21-ամյա դերասանուհին դեռ ուսանելու տարիներից ընդգրկված է եղել մի շարք ուսանողական ներկայացումներում: Հեռուստատեսությանում նրա առաջին և դեռևս միակ դերը «Քաղաքում» սերիալի Իռենչոյի կերպարն է, որն էլ Դիանային մեծ ճանաչում բերեց:

Առաջիկայում դերասանուհուն կարող ենք տեսնել նոր ներկայացման շրջանակներում, որում, ինչպես նախատեսվում է, վերջինս մարմնավորելու է գլխավոր հերոսուհուն:

 

 

 

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am