Համացանցում է հայտնվել Նոր Խարբերդի ծեծկռտուքի հետևանքով մահացած 17-ամյա Դավիթի լուսանկարները

Համացանցում է հայտնվել Նոր Խարբերդի ծեծկռտուքի հետևանքով մահացած 17-ամյա Դավիթի լուսանկարները։

լուսանկարները։

Հիշեցնենք որ երեկ՝ նոյեմբերի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդ 6-րդ փողոցում վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունցել, որի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է  «Մասիս» բժշկական կենտրոն։ Գրել է «Շամշյանը»։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գիտակցության չգալով վիրահատարանում մահացել է։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 17-ամյա Դավիթ Տ․-ն է։

Ոստիկանները հիվանդանոցից ժամանում են դեպքի վայր, որտեղ ժամանում են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի գլխավորությամբ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am