Չեմ կարողանում թաքցնել ապրածս, ավելի լավ է լացեմ թեթևանամ, քան ձևացնեմ ոչինչ չկա. Անահիտ Կիրակոսյան

StarNews-ը հետևել է զրույցին, որի ընթացքում Անահիտը  խոսել է 2020 թվականից հետո իր կյանքի փոփոխության մասին։

 

Video Player

 

«Առհասարակ ինձ թվում է բոլորի կյանքն է փոխվել։ Իմ տեսակն է այդպիսին ես ՝չհանձնվող եմ:

Գտնում եմ,որ եթե ամեն մարդ իր չափով նայի ինչ կարող է անել, շատ մեծ բաներ մենք կարող ենք փոխել։Մենք միշտ մտածում ենք` դե լավ, մենք ինչ կարող ենք անել ,եթե դա ինչ-որ մի տեղ,ինչ-որ մեծ մարդկանց կողմից որոշված բան է։ Ես գտնում եմ,որ ցանկացած մեծ բանի մեջ մենք եթե զգանք ,որ յուրաքանչյուրս մի կաթիլ ենք, շատ բան կարող ենք փոխել։ Ես դա հասկացա նույն 20 թվականից հետո ,որ սկսեցի նորից իմ գործունեությունն ու աշխատանքը:

«Ես ինձ գիտեմ »երգը ,որը Ռուբեն Մխիթարյանի գրվածն է, ինձ համար մեծ նշանակություն ունեցող ուղերձ է: Այդ երգը, երբ առաջին անգամ լսեցի, կարծեցի ես եմ գրել ՝ այդքան հոգեհարազատ։ Ուղերձը կայանում է նրանում,որ նախ իմանանք` ով ենք մենք,մեր արմատները,որտեղից ենք գալիս:

Ուր էլ, որ մեզ կյանքը տանի ինչ աստիճանի էլ լինենք` հիշենք, որ նախ աստիճան է։ Ազնվության,հավատի ,հույսի ,բայց և գործելու մասին։Ուղակի տողեր չասենք»։

Ինչ՞ ազդեցություն ունի քրիստոնեությունը Անահիտ Կիրակոսյանի կյանքի վրա։

«Ես հիշում եմ մեր մանկության ժամանակ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, երբ մուտք գործեց։ Մենք շատ լավ անցնում էինք դասերը։ Սկսում էինք միշտ տերունական աղոթքով։ Իմ հոգևոր դաշտի կերտման ճանապարհին օգնել է նաև Նարեկացին։ Նարեկացին ինձ համար որպես գիրք դասվում է Սուրբ գրքին, որն ուղղակի չեմ անցել, անգամ տողեր կան ,որ անգիր եմ արել։

Ինձ շատ է օգնում Նարեկացին ։Շատ են ասում, որ բարդ է,բայց բարդ չէ, ուղղակի յուրաքանչյուր տողի և տառի մեջ պետք է հասկանալ ու նաև ցանկություն ունենալ հասկանալու»։

Ինչպես՞ է դերասանուհին հաղթահարում էմոցիոնալ լարվածությունը։

«Ես նույնիսկ չգիտեմ հաղթահարում եմ,թե ՝ոչ։ Հարցականները շատ են ինձ համար։ Կարող եմ սակայն ասել, որ ես տեսակով շատ էմոցիոնալ մարդ եմ և չեմ կարողանում թաքցնել ոչ հույզերս,ոչ էմոցիաներս,ոչ ապրածս,ոչ այն, ինչ իմ ներսում կատարվում է։ Ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ եթե այս պահին ինձ վատ է, վատ է, եթե լավ է, լավ է։ Եթե ուզում եմ լացի միջոցով թեթևանալ, շարունակել, ավելի լավ է լացեմ, թեթևանամ, քան ձևացնեմ ոչինչ չկա»։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am