Ռուսաստանաբնակ հայ բլոգեր, ինֆլուենսեր Արուսյա Կավկազը մեծ հայտնիություն և սեր է վայելում հանրության կողմից։
Նրա մասնակցությամբ հոլովակներն էլ շատ արագ տարածվում են համացանցում և ունեն մեծ դիտելիություն։
Արուսյան իր ինստագրամյան էջում հայտնի է տարատեսակ ու մեծ չափաբաժնով ուտեստներ պատրաստելով, սակայն դրան զուգահեռ բլոգերը պարբերաբար այնտեղ կիսվում է նաև ընտանեկան հոլովակներով։
Այս օրերին բլոգերը Դուբայում է և վայելում է իր շքեղ հանգիստը: Նա կիսվել է մի քանի կադրերով, որտեղ ցույց է տալիս ինչպես է սուրճը վայելում:
Նշենք, որ օրեր առաջ էլ տեղի էր ունեցել բլոգերի թոռնիկի ատամհատիկի արարողությունը, որին ընտանիքը իրենց հատուկ շքեղությամբ էր պատրաստվել:
Video Player
Արուսյայի թոռնիկը՝ Դավիթը, ընտրել էր երեք մասնագիտություն, որոնք ժամանակի պահանջվածներից են։