Երևանում 26 համարի միկրոավտոբուսը բախվել է երկաթե ցանցին և բետոնե հատվածին

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժմը 11:10-ի սահմաններում Լուկաշինի փողոցում գործող գազաքլցակայանի տարածքում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել գազալցակայանի տարածքում տեղադրված երկաթե ցանցին և բետոնե հատվածին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:Այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում պարզում են վարորդի ինքնությունը:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am