Ծեծի է ենթարկվել «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենը, նրա վիճակը գնահատվում է ծանր․ կան ձերբակալվածներ

Ծեծի է ենթարկվել «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրեն 63-ամյա Ալյոշա Մ-ն․ նրա վիճակը գնահատվում է ծանր, հայտնում է Shamshyan.com-ը:Պարզվել է, որ նա և իր վարորդը Վայք քաղաքի «Ֆուդ կորտ» սննդի կետում վիճաբանել են Սյունիքի բնակիչ 31-ամյա Անդրանիկ Փ․-ի հետ։ Որոշ ժամանակ անց, վերջինս մի խումբ անձանց հետ «Մարիլա»-ի դիմաց ծեծի է ենթարկել Ալյոշա Մ․-ին։Միջադեպի մասնակիցներ Անդրանիկ Փ․-ն և Դավիթ Մ․-ն հայտնաբերվել և տեղափոխվել են ոստիկանություն։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am