«Այսօրվանից դադարեցնում եմ վարչական շրջանի ղեկավարի իմ լիազորությունները»․ Կամսար Բաբինյան

«Այսօրվանից դադարեցնում եմ վարչական շրջանի ղեկավարի իմ լիազորությունները: Իմ և աշխատակազմի նախորդած 2 և ավելի տարիներին կատարված մեծածավալ աշխատանքներն ուղղված էին Երևան համայնքի զարգացմանը և առաջնայնորեն մեր վարչական շրջանի բնակիչների համար հարմարավետ քաղաքային միջավայր ստեղծելուն»,-այս մասին հայտնում է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը։«Այս տարիներին կատարված աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել աջափնյակցիներին և աշխատակազմի բոլոր սրտացավ աշխատակիցներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել ավելի բարեկարգ Աջափնյակ ունենալու պատասխանատու գործում»,-հավելել է Բաբինյանը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am