Աննան արդեն սկսել է նկարահանվել հեռուստասերիալներից մեկում: Իսկ Մալենան էլ զբաղվում է իր երաժշտական գործունեությամբ։
Աննան իր վերջին հարցազրույցի ընթացքում նշել էր, որ ժամանակավոր է մեկնել և անպայման վերադառնալու է։
Երեկ Աննան մի հոլովակ է հրապարակել, որտեղ հուզված է։
«Երևանի իմ տան դռան դիմաց եմ։ Ուրախ եմ, խառն եմ, դռան հետևում մամաս ու Լունծիկըըըը».
Հոլովակին կից գրել էր Աննան։
Շատերին թվացել է, թե Աննան վերադարձել է Հայաստան, սակայն հենց հաջորդ սթորիով դերասանուհին նշել է, որ նա դեռ ԱՄՆ-ում է և իր նկարահանումները շարունակվում են։
Թվում է՝ կարոտն այնքան շատ է, որ դերասանուհին արխիվային հոլովակ է հրապարակել։