Նիկոլ Փաշինյանը Բուդապեշտում հանդիպել է Էրդողանի հետ

Միացրեք մեզ Youtube-ում

 

 

 

Նիկոլ Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին:

Միջոցառման հյուրերին դիմավորել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:

Փաշինյանը, ի թիվս այլ երկրների առաջնորդների, հանդիպել և զրուցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են Փաշինյանի հանդիպումները տարբեր երկրների գործընկերների հետ:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am