ԴՈԼԱՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԿՏՐՈՒԿ ԹԱՆԿԱՑԵԼ Է՝ ԹՐԱՄՓԻ ՀԱՂԹԱՆԱԿԻՑ ՀԵՏՈ 

Աշխարհի առաջատար արժույթների զամղբյուղի հանդեպ ամերիկյան դոլարը թանկացել է 1,92 տոկոսով, հասնելով 105,441 նիշի,  այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթել է Դոնալդ Թրամփը։ Սա դոլարի ամենամեծ թանկացումն էր՝ 2016 թվականից հունիսից սկսած։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։ Դոլարի ինդեքսը հանդիսանում է կարեւոր ցուցանիշ, որը արտահայտում է դոլարի փոխարժեքը աշխարհի վեց առաջատար արժույթների հանդեպ։

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am