Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4, 6-7-ի գիշերը՝ 5-7 աստիճանով։ Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքում ևս նոյեմբերի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում հունիսի 6–ի ցերեկը կլինի 10-12 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին +4…+6 աստիճան։