ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է Ուշիի ոլորանի ողբերգական ավտովթարը

Այսօր՝ ժամը 20:00-ի սահմաններում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժին, որ վիրավորներից Ա. Լևոնյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է: SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ողբերգական ավտովթարի պահը, որն արձանագրվել է տեսախցիկի կողմից։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող, նոյեմբերի 4-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ Ուշիի ոլորաններում՝ «Հով-Արտ» սննդի կետի հարևանությամբ բախվել էին «Range Rover» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով կար 1 զոհ, 4 վիրավոր:   Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:   Փրկարարներն օգտագործել էին հատուկ տեխնիկա՝ մահացածին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս բերելու համար:

Մինչ փրկարարները ժամանումը՝ վիրավորներին օգնության էին հասել «Հով-Արտ» սննդի կետի աշխատակիցներն ու քաղաքացիները:   Վթարի հետևանքով ավտոմեքենաները մասամբ հայտնվել էին ճանապարհի մեջտեղում, և մինչ պարեկների ժամանումը՝ ստեղծվել էր խցանում:

 

 

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am