ԻՆՉՈՎ ԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ TELCELL WALLET-Ի ԽԱՓԱՆՈՒՄՆԵՐԸ․ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ

Միացրեք մեզ Youtube-ում

Հարգելի քաղաքացիներ

Հաշվի առնելով վերջին օրերին Telcell Wallet-ի հետ կապված որոշ գործարքների ձգձգումը կամ չեղարկումը՝ տեղեկացնում ենք, որ նման խափանումները պայմանավորված են համակարգի գերծանրաբեռնված լինելու, բազմաթիվ հաճախորդների կողմից «Թել-Սել» ընկերության ծառայություններից օգտվելու հանգամանքով, ինչպես նաև որոշ  գործընկերների համակարգերի խափանումներով։

Ներկա պահին Telcell համակարգը լիարժեք գործում է, և ամեն ինչ արվում է ընկերության ծառայությունների բնականոն աշխատանքն ապահովելու համար։

Ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարությունների համար։

 

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am