Դժվար է շատ բան ասել, երբ պարտվում ես նման հաշվով․ Գվարդիոլան՝ «Մանչեսթեր Սիթի»-«Սպորտինգ» խաղի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր թիմի ջախջախիչ պարտությունը Չեմպիոնների լիգայի Լիսաբոնի «Սպորտինգի» հետ խաղում (1-4):

«Դժվար է շատ բան ասել, երբ պարտվում ես նման հաշվով։ Շնորհավորում եմ «Սպորտինգին» այս հաղթանակի կապակցությամբ:Առաջին խաղակեսում մենք հիանալի խաղացինք, բայց չօգտագործեցինք մեր հնարավորությունները։Հիմա մենք արդյունքների առումով բարդ ժամանակաշրջանում ենք, բայց ես պատրաստ եմ այստեղ լինել, պայքարել ու չհանձնվել, ինձ հետաքրքրում է այս մարտահրավերը։Խնդիր պաշտպանների ռոտացիայի պատճառո՞վ: Միգուցե, չգիտեմ։ Երբ ունես այդքան հանդիպումներ, չես կարող նույն կազմով խաղալ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am