ՔՊ, «Հայաստան» դաշինք, ԴՕԿ. ովքեր կմտնեն ԱԺ, եթե կիրակի լինեն ընտրություններ. հարցում

«Գելափ»-ը  հրապարակել է իրականացրած հարցումների տվյալները:

Հարցին՝ եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ որ կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեին, քաղաքացիները պատասխանել են հետևյալ կերպ:

ՔՊ-ի օգտին կքվեարկի քաղաքացիների 16%-ը, «Հայաստան» դաշինքի օգտին՝ 6.4%-ը,  ԴՕԿ-ի օգտին՝ 5,9%-ը, «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին 2,2%-ը,  «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին՝ 2,1%-ը, «Հանրապետություն» կուսակցության օգտին՝ 1,5%-ը, «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության օգտին ՝ 0.3%-ը,  «Լուսավոր Հայաստանի» օգտին  0,3%-ը, «Ապրելու երկիր» կուսակցության օգտին՝  0,2%-ը, Ազգային ժողովրդավարական բևեռի օգտին ՝ 0,2%-ը, այլ՝ 1,2%-ը: Հարցվածների 30,1%-ը, նշել է, որ  չի մասնակցի ընտրություններին, 17,1%-ը դժվարացել է պատասխանել: Հարցին հրաժարվել է պատասխանել  11,5%-ը, «ոչ մեկի օգտին պատասխանել է  հարցվածների 4,6 %-ը:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am