Քաղաքի տո՞ն, թե՞ օլիգարխի հարսանիք․․․3 միլիոն 335 հազար դրամ են վճարել Իվետա Մուկուչյանին

Միացրեք մեզ Youtube-ում

Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«ՔԱՂԱՔԻ ՏՈ՞Ն, ԹԵ՞ ՕԼԻԳԱՐԽԻ ՀԱՐՍԱՆԻՔ

Էրեբունի-Երեւան տոնակատարության շրջանակում երգելու համար Երեւանի քաղաքապետարանն Իվետա Մուկուչյան ԱՁ-ին վճարել է … 3 միլիոն 335 հազար դրամ։

Դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ օլիգարխի հարսանիքի կազմակեպիչ։ Էդ ո՞նց եք քամուն տալիս քաղաքի բյուջեն։

Հ. Գ. 110-150 մեքենայի տեր գույքահարկ է վճարում, որ էդ 3 միլիոն 350 հազարը ձեւավորվի»։

Դիտեք նաև՝ Դլոյով, ծլոյով․․․Վարդան Ղուկասյանը՝ Իվետա Մուկուչյանի և Դվինի Արտակի լողավազանի մասին

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am