«Բոլոր աղջիկներն ինձ սիրահարված էին, բոլոր թատրոններից ինձ հրավիրում էին, այդ շրջանում աստղային հիվանդությամբ էի տшռшպում». Դավիթ Թադևոսյան

«18 տարեկան էի, երբ բոլոր թատրոններից ինձ հրավիրում էին, ինստիտուտի բոլոր աղջիկներն ինձ սիրահարված էին: Այդ ժամանակ կար մի որոշ շրջան, որ տառապում էի աստղային հիվանդությամբ:

Կարծում եմ, նորմալ էր, երիտասարդ տղա էի, թատրոնների ղեկավարների, աղջիկների, բոլորի ուշադրությունն ինձ վրա էր: Բայց հետագայում լայն ճանաչումից հետո ես սկսեցի խուճապի մատնվել: Ես տեսակով ամաչկոտ մարդ եմ, չեմ սիրում, որ միաժամանակ մի 50 աչք ինձ է նայում, ինձ ասելով նկատի ունեմ Դավիթին, երբ ֆիլմում եմ նկարահանվում, սիրում եմ, որ նայում են, բայց իրական կյանքում՝ ոչ, կաշկանդվում եմ»,- Tete A Tete հաղորդման շրջանակներում՝ խոսելով սերիալում նկարահանվելու շնորհիվ հայտնի դառնալու և աստղային հիվանդության մասին պատմել է ամերիկաբնակ դերասան Դավիթ Թադևոսյանը:Դերասանը նշել է, որ Միացյալ նահանգներում խաղում է «Թատրոն տանիքում»-ի ներկայացումներում, նկարահանվում է միանգամից մի քանի ֆիլմերում:

Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից մի հատված:

«Մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, որ չգիտենք, թե մեր հերոսն ով է: Ամերիկյան ֆիլմերում հերոսը կարող է լինել էլեկտրիկ, հրշեջ և այլն, բայց մենք չենք իմանում մեր հերոսն ով է: Մենք չենք կարող սովորական մարդուն, ով գնում, բանվորություն է անում իր հանապազորյա հացը վաստակելով ընտանիքին փորձում է ապահովել մինիմալ բաներով, այդ մարդը մեզ համար հերոս չի: Բայց, կոնկրետ ինձ համար հենց այդ մարդն է հերոս:

Հիմա, երբ ես գնում եմ Երևան, այն Երևանը չի, որտեղ ես ապրել եմ: Հիմա մենք և՛ ձգտում ենք Եվրոպա, և՛ Ամերիկա, կորցնում ենք մեր ինքնությունը: Հայ հավաքական տղամարդու կերպարը կորավ չկողմնորոշվելու արդյունքում: Մենք բակում բոլորս ուզում ենք լավ տղա լինել, լիդեր լինել, տանն ուզում են, որ մենք լավ սովորող երեխա լինենք, ընտանիքին նվիրված մարդ լինենք, բանակում ուզում ենք այնպիսի տղա լինել, որ գործ չանենք, այսինքն՝ ոչինչ իր տեղում չի: Մենք չենք ներկայանում, այնպես ինչպես մենք կանք:

Մենք մեծերին հարգել գիտենք, հումորով ենք, հոգատար ենք, բայց երբեմն կաշկանդվում ենք այդ ամեն ինչն ի ցույց դնելուց»,- անկեղծացել է դերասանը:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am