Օրերս «Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրը Արսեն Սաֆարյանն էր։
StarNews-ը հետևեց զրույցին և առանձնացրեց ամենահետաքրքիր մասերը։
game
2020թվականին երգիչը եղբոր հետ գնացել է ռազմաճակատ և մինչև վերջ կռվել եղբոր կողքին։Սաֆարյանը պատմեց.
«Եթե պատերազմ է ՝ բոլորիս է վերաբերվում։ Երբեմն մարդանց թվում է,որ այդ պատերազմը Արցախում էր, դրա համար մենք գնացինք։ Չէ՛, այդ պատերազմը Նոյեմբերյանում էլ սկսեր, Շամշադինում, Սյունիքում էլ լիներ, մենք կգնայինք, որովհետև չկա սա իմնա ,սա իմը չի. սա մերն է։ Մի հատ վախի սարսափելի սահման կա ,եթե դու դա անցնում ես ՝արդեն ուժեղ ես։Արդեն ոչ արկն է վախեցնում քեզ ,ոչ անօդաչուն, ոչ մի բան քեզ չի վախեցնում ։